Կանաչ աշխարհ
Գլորիոզա, կրակի շուշան (Gloriosa)
Գլորիոզան կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ « փառքի ծաղիկ»:
Գլորիոզան ինչպես և մյուս տրոպիկական բույսերը լավագույնս աճում և ծաղկում է բաց բնահողում: Գլորիոզան պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հարկավոր է ընդգծել, որ այս բույսը թունավոր է: Այն հատկապես վտանգավոր է, երբ ներթափանցում է ստամոքս, սակայն մաշկը գրգռող նյութեր չի պարունակում: Օրգանիզմի վրա սենյակային ծաղկի բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ծաղկի հետ շփումից անմիջապես հետո լվանալ ձեռքերը: Ուստի անհրաժեշտ է բույսը պահել երեխաների համար անհասանելի վայրում: Այն բազմամյա խոտային բույս է: Գլորիոզիաների բոլոր տեսակները պալարային հիմնարմատներ ունեն, իսկ ծաղիկները գտնվում են ցողունի վերևի հատվածում: Մեկ բույսի վրա սովորաբար 5-7 ծաղկաբույլ է լինում:
Գլորիոզայի նորմալ աճի և ծաղկման համար ծաղկին ցանկապետի տեսքով պարտադիր հենարան է անհրաժեշտ: Հենարանի համար օպտիմալ լուծում կլինի հաճախ ձգվող մետաղալարը կամ կարթալարը: Հարկավոր է բույսը վարագույրներին մոտ չդնել, քանի որ այն կարող է իր խիղբերով չափազանց ամուր փաթաթվել դրանց: Պետք չէ բույսը նաև կտրել: Գլորիոզայի ծաղիկները խոշոր են՝ դեղին եզրանախշերով, ալիքավոր ծաղկաթերթերով, իսկ ընդհանուր ձևով այն կրակի բոցեր է հիշեցնում: Այդ իսկ պատճառով գլորիոզային նաև կրակի շուշան են անվանում: Օգտագործվում են նաև այս սենյակային ծաղկի գլորիոզա շուշան, փառքի շուշան անվանումները: Այս ծաղկի առավել գեղեցիկ տեսակներն են փառահեղ և Ռոտշիլդի գլորիոզաները:
Փառահեղ գլորիոզա
Անգամ փառահեղ անվանումն արդեն հիշեցնում է այս սենյակային բույսի սքանչելիության մասին: Այն աճում է Հնդկաստանում, Նեպալում, Աֆրիկայում և այլն: Փառահեղ գլորիոզան բազմամյա սենյակային ծաղիկ է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ.-ի: Ծաղկի ծաղկաթերթերը երկար են և կարմիր գույնի` դեղին եզրերով: Տերևները 8-10 սմ. բաց կանաչ գույնի են: Դրանք ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:
Ռոտշիլդի գլորիոզա
Այս ծաղիկը հանդիսանում է Զամբիայի ազգային խորհրդանիշը, որի ցողունների բարձրոթւյունը կարող է հասնել մինչև 3 մետրի, ցողունները կանաչ և բարակ են, ծաղիկները կարմիր կամ մորագույն են 10սմ. տրամագծով, իսկ ծաղկի եզրերը դեղին գույն ունեն: Ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:
Տեղավորումը
Գլորիոզան սիրում է լուսավորություն և խոնավ օդ: Այս բույսի տեղավորման համար ամենացանկալի տարբերակը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են, իսկ խոնավության բարձրացման նպատակով կարելի է պարբերաբար այն ջրել: Արևից այն կարելի է հեռացնել միայն ամառային շատ շոգ օրերին: Չպետք է մոռանալ գլորիոզան պաշտպանել սառը քամուց: Աճման և ծաղկման ընթացքում բույսը նախընտրում է 20-25 աստիճան ջերմություն: Ձմռանը դրանք կարելի է թողնել նույն ծաղկամանի մեջ կամ տեղափոխել այն:
Գլորիոզայի խնամք
Ծաղկի պարբերաբար խնամքի դեպքում այն խնդիրներ չի առաջացնի: Պարբերաբար ջրելը, պարարտացումը, ճիշտ լուսավորությունը, օդի անհրաժեշտ խոնավությունը կապահովեն գլորիոզայի արագ աճը: Արդյունքում սենյակային բույսը ձեզ վարձահատույց կլինի հիասքանչ ծաղիկներով: Հարկավոր է պարարտացումն իրականացնել բույսին կից ցուցումներին համապատասխան: Բույսի պարարտացումը մինչև ծաղկման ավարտ սովորաբար անցկացվում է ամեն շաբաթ: Առավել շատ հարկավոր է այն ջրել աճի ընթացքում` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, իսկ այնուհետև կրճատել այն: Հանգստի շրջանում պալարները չեն ջրում: Ծաղկումից հետո, երբ բույսի վերգետնյա մասը թառամի, խորհուրդ է տրվում պալարը հանել հողից և 2-3 ամսով տեղավորել որևէ սառը տեղում:
Գլորիոզայի բազմացում
Գլորիոզան բազմանում է դուստր պալարներով կամ սերմերով: Սովորաբար նախապատվություն տրվում է պալարներով բազմացմանը, իսկ հակառակ դեպքում՝ ծաղիկը ծաղկում է միայն 2-3 տարի անց: Եթե որոշել եք բույսի պալարներով բազմացմամբ զբաղվել, ապա ցանկալի է դրանով զբաղվել դեռևս ձմեռվանից սկսած` հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ծաղկաման ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա ձևին, ցանկալի է ձեռք բերել ոչ խոր, սակայն լայն ծաղկաման: Որոշ այգեգործներ խորհուրդ են տալիս գլորիոզաներն աճեցնել կերամիկական, այլ ոչ թե պլաստիկ ծաղկամանների մեջ: Բույսը տնկելու համար հարկավոր է սննդարար հող: Սեզոնի ավարտին հողի օգտակարությունը նվազում է , այդիսկ պատճառով հարկավոր է ամբողջովին այն փոխել:
Պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն այլ պալարային բույսերի` գլորիոզայի պալարը նստում է հորիզոնական դիրքով, ուստի հարկավոր է չափազանց զգուշությամբ դրան վերաբերվել, քանի որ պալարը աճի միայն մեկ կետ ունի: Գլորիոզայի պալարը հարկավոր չէ շատ խորը տնկել: 2-3 սմ. խորությունը լիովին բավարար է: Առաջին բողբոջը կարող է հայտնվել արդեն 1-2 ամսից: Այստեղ շատ բան կախված է պալարից: Ոչ մի դեպքում չի կարելի պալարը քանդել դրա վիճակը ստուգելու նպատակով: Դրանով դուք միայն կվնասեք այն` ոչնչացնելով ձևավորվող արմատային համակարգը: Հարկավոր է հետևել հողի խոնավությունը, որպեսզի այն ոչ շատ չորանա և ոչ էլ շատ ջրվի, ուղղակի այն միշտ անհրաժեշտ է խոնավ պահել: Պալարի աճի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է:
Գլորիոզայի ճիշտ խնամքի դեպքում ծաղկման շրջանից հետո հնարավոր է արդեն երկու պալար ստանալ:
Այգեպանի գաղտնիք
Պալարի տնկման դեպքում հարկավոր է չափազանց զգույշ լինել` դրա միակ բողբոջը չվնասելու համար: Սենյակային բույսի խնամքից անմիջապես հետո հարկավոր է ձեռքերը լվացել, քանի որ բույսը թույն է պարունակում, որը չպետք է ստամոքս ներթափանցի:
Կարդացեք նաև
Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...
Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...
Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...
Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...
Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...
Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...
Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...
Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...
Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...
Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն